Գորիսում սուր շնչառական վարակներն ակտիվացնել են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
164 Views

Գորիսում սուր շնչառական վարակներն ակտիվացնել են։

Գրեթե բոլոր ընտանիքներում 1֊ից ավել հիվանդ կա, իսկ բազմազավակ ընտանիքներում թիվն ավելի մեծ է։

Հատկապես ակտիվություն է նկատվում նախակրթարանային և դպրոցահասակ երեխաների մոտ։

Թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Սերգեյ Ավանեսյանի խոսքով իրենց դպրոցում երեկվա տվյալներով բացակայել են 43֊ը, բայց հիվանդության մասին ոչ մի տվյալ չունեն։

«Մոտ 700 աշակերտից այսօր դասապրոցեսին չի մասնակցել 40֊ը։ Դասղեկները խոսել են ծնողների հետ, բացակայության տարբեր պատճառներ են նշվել, բայց հիվանդության մասին ոչ մեկը չի հայտնել»։

«400 աշակերտից 12 բացակա ենք ունեցել, որից 7 ֊ն են նշել, որ հիվանդ են, մյուս 5 աշակերտի ծնողներն էլ այլ պատճառներ են նշել։ Նոյեմբերի մեկից ամեն օր բացակաների թիվը ներկայացնում ենք մարզպետարանի համապատասխան բաժին, այսօրվա դրությամբ դրանք մեծ թիվ չեն կազմում»,֊ հեռախոսազրույցի ժամանակ նշեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Օլյա Ալեքսանյանը։

Սակայն այլ պատկեր է Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքում։ Սուր շնչառական վարակների ախտանիշներով հիվանդանոցային և ցերեկային ստացիոնար բուժում են ստանում օրվա ընթացքում մոտ 40 երեխա։

Մանկական բաժանմունքի վարիչ Սոնա Անտոնյանի և թիմի կողմից կատարված աշխատանքների արդյունքում ոչ մի երեխա դուրս չի մնում բուժման գործընթացից։

«Տարվա ընթացքում մանկական բաժնում միշտ էլ ակտիվությունը բարձր է։ Սակայն սեզոնային վարակների ընթացքում այն ակտիվանում է։ Բուժանձնակազմը պատրաստակամորեն աշխատում է, որ հասցնենք և բուժել հիվանդներին և քարտերը լրացնենք (ժպտում է)»։

Թերապևտիկ բաժանմունքի վարիչ Շողիկ Թունյանի խոսքով էլ օրվա կտրվածքով իրենց բաժնում ՍՇՎ֊ից բուժսպասարկում են անցնում 8-10 բնակիչ։

«Գիտե՞ք մեծերը դիմում են, երբ արդեն վատ վիճակում են։ Երեխաներին ծնողներն արագ բժշկի են տանում, բայց իրենց չեն հետևում։ Շատերն էլ տնական միջոցներ են շատ կիրառում։ Ամեն դեպքում մեզ դիմելության թիվն այդքան էլ մեծ չի»։

ՀՎԿԱԿ Սյունիքի մարզային կենտրոնի Գորիսի լաբորատորիան ամենօրյա վերահսկողություն է իրականացնում հատկապես նախակրթարաններում և դպրոցներում։

«Ամեն օր բոլոր ուսումնական հաստատություններից բացակա երեխաների թվերը ճշտվում են, որն էլ փոխանցում ենք նախարարություն։ Եթե համաճարակի խնդիր լինի` նախարարությունը քայլեր կձեռնարկի։ Չեմ կարծում, որ այս պահին անհանգստանալու կարիք կա»,֊ տեղեկացրին Գորիսի լաբորատորիայից։

Այնուհանդերձ խնդիրն առկա է ոչ միայն Գորիսի և տարածաշրջանի բոլոր բնակավայրերում, այլ մարզի մյուս համայնքներում ևս։

Regions TV

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել