էն ինչ որ էսօր եղավ Կապանում, շատ խոստումնալից էր։
Էսօր ամբողջ աշխարհում խոսում են ՖՊՎ տիպի ԱԹՍ սարքերի դերակատարության մասին ռուս-ուկրաինական պատերազմում։
Տարբեր երկրներ փորձում են ձեւավորել նմանատիպ զորամիավորումներ իրենց բանակներում։
Բայց էս գործը առաջին հերթին պիտի կայանա քաղացիական շրջանակում, որովհետեւ ինքը դինամիկ զարգացող ուղղություն է եւ չի կարող կանգնել ինչ որ կետում եւ էդ կետով մտնել բանակ։ Սա բայց ուրիշ քննարկման թեմա է։
Ուշագրավ է, որ Հայաստանի տարբեր մասերում կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են էս ուղղությամբ։ Շատ խմբեր ունեն հետաքրքիր հաջողություններ։
Եւ ահա Սյունիքում տեղի ունեցածն աննախադեպ էր նրանով, որ նախ առաջինն էր որպես էդպիսին Սյունիքում, երկրորդը մասնակիցները Սյունիքի մարզի բոլոր քաղաքներից էին։ Այսինքն Սյունիքի բոլոր քաղաքներում կան օջախներ, որտեղ զարգանում է էս ուղղությունը։ Իսկ դրա համար մրցությունը շատ կարեւոր է, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակություն, ինչպես նաեւ մարդիկ տեսնում են իրենց հնարավորությունների մակարդակը մրցակիցների հետ համեմատության համատեքստում։
Եվ էդ առումով ուզում եմ մի փոքր գլուխ գովալ էն իմաստով, որ ՖՊՎ-ի կիրառությունների մասով Գորիսի թիմն անգերազանցելի էր։
Բայց նաեւ շատ ուրախ էի տեսնել Սիսիանի թիմի ինքնաթիռները, որոնք ինչ որ իմաստով դարձան միջոցառման զարդը։ Սա շատ կարեւոր է նաեւ այն իմաստով, որ թիմի անդամները բոլորը դպրոցականներ էին՝ Սիսիանում գործող Արմաթն օդում խմբակի սաները։ Հրաշք է սա։
Շատ կարեւոր է, որ Սիսիանի օրինակին հետեւեն Սյունիքի քաղաքներում գործող մնացած Արմաթն օդում խմբակները։
Մրցույթը հիմնական երկու մաս ուներ, առաջինը թռիչքուղու մրցավազքն էր, երկրորդը երկար շրջադարձը եւ օդում թռչող փուչիկների որսը։
Ուզում եմ նշել, որ մեծ աշխատանք էր կատարվել, որ միջոցառումը կայանա հավուր պատշաճի։ Ու ցանկանում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Կապանի «Մտքի թռիչք» կրթական կենտրոնին, ովքեր նախաձեռնել են եւ ամեն ինչ արել աշխատանք կատարել, որ այն կայանա։
Շատ շնորհակալ եմ նաեւ միջոցառման աջակիցներին՝ Սյունիքի մարզպետարանին, Պեպսի ընկերությանը, որոնց աջակցությամբ նաեւ շոշափելի մրցանակներ էին սահմանված, երկու մրցույթներում առաջին տեղ՝ 250,000, երկրորդ՝ `150,000 եւ երրորդ՝ 100,000 ական դրամ։
Իսկ Սիսիանի թիմը ցուցադրություների շրջանակով ստացավ մրցանակ` 200,000 դրամ։ Եւս մեկ մրցանակ լավագույն թիմին՝ 500,000 դրամ, որը տրվեց Գորիսի թիմին եւ թիմի ղեկավար Արտակ Խոջաբաղյանը հենց տեղում հայտարարեց, որ այն հավասարապես կբաժանվի բոլոր քաղաքների միջեւ։
Սա շատ կարեւոր ժեստ էր, քանի որ մեր նպատակն է, որ Սյունիքի բոլոր քաղաքներում կայանա այս մշակույթը եւ շատանան օպերատորները, ովքեր կարողանում եմ վարել նմանատիպ սարքավորումներ։
Թերեւս այսքանը այսօրվա միջոցառումից։
Մնացածը կփորձեմ տարբեր հրապարակումների հղումներ դնեմ նյութի տակ, որտեղ կան տեսանյութեր, ֆոտոներ եւ այլն։