Արցախի վիճելի կարգավիճակի մանիպուլյացիա կոգնիտիվ պատերազմի մեջ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
35 Views

Ճիշտն ասած էս վերջերս շատ եմ մտածում` իմաստ կա գրառումներիս մեջ, թե ոչ?

Այսինքն ես գրում եմ, որ գոնե իմ գրառումներն ընթերցող մարդը մի քիչ փոխվի, մի քիչ ավել բան իմանա, բայց ունեմ տպավորություն, որ արածս անիմաստ է…

Ինչևէ։

Այն, ինչ արել են Հայաստանի հասարակության հետ, կոչվում է կոգնիտիվ պատերազմ։ Դրա հիմունքները ՆԱՏՈ-ն է մշակել որպես հակառակորդ երկրների բնակչության մտածածի ու կարծիքների վրա ազդելու միջոց։ Էստեղ արդեն լիքը մտածելու բան կա, թե ինչու են Հայաստանի բնակչությանը վերաբերվում որպես հակառակորդ երկրի հասարակություն։ Ինչ եք կարծում?

Ես շատ գրառումներ եմ արել սրա մասին զուտ իմ զգացածով, իմ վերլուծություններից հետո։ Ես հասկանում էի, որ սա պարզապես պրոպագանդա չէ, ուրիշ բան է, և իրոք պարզվեց, որ այդպես էլ կա։ Որ հասկանաք տարբերությունը. Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը, Ռոբերտ Քոչարյանենք պրոպագանդայով են զբաղվում, այսինքն իրենք տալիս են էն տեղեկատվությունը, էն երանգներով, որը պետք է, որ իրենց լսարանին հասնի։

Իսկ ՆԱՏՈ-ն ձեր քրչապետի և այլ գրանտակեր համայնքի օգնությամբ սոցիալական ինժեներիայի(որը մի ուրիշ մեծ թեմա է) շնորհիվ ձեզ զրկել են մտածելու ունակությունից(զոմբի են դարձրել):

Ուրեմն մի պարզ օրինակ բերեմ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ սև գույնով սպիտակի վրա գրված է, որ Արցախի կարգավիճակի որոշումը մնում է ապագայի վրա։ Հետո փրչոտ, գեր ու տձև ոջիլը գնում է Պրահա ու իր թուրք պապաներին ասում, որ Արցախը ճանաչում է ազրբեյճանի մաս։

Իսկ դրանից առաջ, Հայաստանում ենթատեքստից կտրած Պուտինի ելույթներից են անխնա տարածում, ուր նա ասում է, թե միջազգային օրենքների տեսակետից Արցախն ազրբեյճանի մաս է, բայց հենց այդ ելույթի շարունակության մեջ, որը նատո-ն զոմբիհայությանը ցույց չի տալիս, Պուտինն ասում է, որ համ էլ Արցախը վիճելի տարածք է և ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի Արցախի պատկանելիության հարցը հետո պետք է լուծվի։

Բայց Հայաստանում մի ստվար հատված համոզված է, որ ռուսները Արցախը նվիրեցին ազրբեժանին։

Այ սա կոգնիտիվ պատերազմի ազդեցության վառ օրինակ է, երբ Ռուսաստանը պաշտոնապես մինչև օրս Արցախը համարում է վիճելի տարածք, երբ Պուտինը, Լավրովը մի քանի անգամ ասել են, թե հայեր, էս ինչ եք անում, իսկ զոմբահայաստանում համոզված են, որ Պուտինն է Արցախը նվիրել ազրբեջանին…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել