Հայաստանի խաղաղությունը՝ Ադրբեջանի հերթական պահանջը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
101 Views

Երիցս ճիշտ է, Ստեփան Դանիելյանը, երբ ասում է Բաքվի բռնապետը հիստերիայի մեջ է Հայաստանի և հայերի հետ կապված։

Իր բոլոր ընթացիկ նպատակներին հասել է նա այս փուլում․

֊ բռնազավթել և հայաթափել է Արցախը։ Այս պահին սարսափահար ավերում է բնակելի տարածքները, ինչքան կարող է

– զավթնել է ստարեգիական բարձրունքներ Հայաստանից և բացարձակապես մտադիր չէ վերադարձնել

֊ պահանջում է քննարկել ադրբեջանցիների մուտքը Հայաստան

֊ Հայաստանի տարածքն էլ հռչակել է Արևմտյան Ադրբեջան ու փաստորեն աշխարհում ոչ մեկը դեմ չի

֊ Հայաստանի պիղծ ռեժիմի մռութներն անդադար պահում է ցեխի մեջ։ Այդ ռեժիմն այսօր փաստորեն աշխատում է որպես Ալիևի բռնապետության տեղական՝ գաղութային վարչություն ամբողջապես սպասարկելով Ալիևի օրակարգը։ Էլ սահմանադրական փոփոխություններ, էլ անօրինական օրենքների ընդունում «ձյաձյաին» չնեղացնելու ու ընդհանրապես Ադրբեջանին չբարկացնելու պատրվակով։ ՔՊ֊ն և նրա սպասավորները մեռան վախեցնել հասարակությանը, որ «սուս կացեք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի»։

Սա այնքան նողկալի է, որ ոչ մի երկիր չի ուզում գործ ունենալ այս ռեժիմի հետ։ Ռուս և այլ ազգի լրագրողների ծաղրը քաղաքական էլիտաների վերաբերմունքի վառ վկայությունն է։

Է՞լ ինչ է պետք թշնամական պետությանը։ Թվում է, թե Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին և մնում է Հայաստանի կործանումը ՀԱՆԳԻՍՏ հասցնել ավարտական փուլին։

Սակայն արի ու տես հիստերիան չի մարում։ Ընդհակառակը՝ ավելի է սրվում։

Ավելին ասեմ, վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահի շրջապատից սկսել են հնչել խոսքեր, որ իրենց բավարար չէ, որ կապիտուլյացիոն ու ջախջախիչ պայմանագիր ստորագրի գաղութային այս մանկուրտ վարչակազմը։ Նրանք պահանջում են որ հայ ժողովուրդը համաձայնություն տա պայմանագրին։

Ո՞ր ժողովուրդը․ էն, որ ամբողջապես պայթել ու բզկտվել է, էն, որ 4 տարի շարունակ այսպես կոչված ընդդիմությունը ոչինչ չի կարողանում անել և դարձել է ծաղրի առարկա, էն, որ ամբողջ լրատվական դաշտը և անվտանգային մարմինները ջայլամի նման գլուխները ավազի մեջ են և չեն ցանկանում մի փոքր ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ՝ Արցախում և սահմանային շրջաններում, էն, որ «նախկինները» և «ներկաները» երդում են ուտում, որ ձենքը ձեռքին մեկ հոգի չկա Ադրբեջանի դեմ պայքարող․․․․

Սա ի՞նչ թատրոն է։ Կարո՞ղ եք բացատրել թեկուզ և շատ խորիմաստ փաստարկներով ու թեզերով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել