Դիտումների քանակը` 33
144 Views
ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հոկտեմբերի 29-30-ին ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Պույ-Ան-Վըլեի քաղաքապետին։
Մեր մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցությունը նոր փուլ է մտնում՝ արդեն երկու կողմի համայնքների մակարդակով՝ որպես շարունակություն 2023-ի գարնանը Սյունիքի ու Ֆրանսիայի այս ռեգիոնի միջև Տաթևում կնքված համագործակցության համաձայնագրի։
Քաղաքապետը հանդիպում ունեցավ աշխատակազմի հետ, ջերմ մթնոլորտում քննարկեցին համայնքում առկա խնդիրները։
Համայնքի ղեկավարը խորհրդանիշ-հուշանվերներ հանձնեց հյուրերին՝ որպես կայուն և առողջ համագործակցության ու բարեկամության հիմնաքարի դրման սկիզբ։