Մոռացված հերոսուհիները և մերօրյա մանիպուլյացիաները՝ հայ աղջիկների արժեհամակարգում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
145 Views

Մարգարիտա Սիմոնյանի հանդեպ երբեք անձնական համակրանք չեմ տածել:

Բայց դե ձերը Քիմերն ու Արսինեներն են, ձերը արեւմուտքի մարմնավաճառությունն է՝ էն օրից երբ Հայաստանցի աղջիկների համար պ….ներն ընդօրինակման առարկա դարձան, էտ օրից էլ սեւը տվին էս երկրի արժեհամակարգի վրա:

Աղջիկներն էլ տենցը դարձան, որովհետեւ տղերքի մեծ մասի համար էլ դա ցանկալի դարձավ:

Քանի՞ գիտնական, բիզնես ոլորտում կայացած հայուհի է ճանաչված, որ մի բան էլ ընդօրինակվի նրանց կերպարը:

Քանի՞ ֆիլմ է նկարահանվել հաջողակ, սկզբունքային, բարոյական դիմագծով հայուհու մասին՝ ես էս պահին մեկը հիշեցի, այն էլ իր քաղաքական ենթատեքստի պատճառով կարող է մասսայականություն չվայելել («Իշխանություն» ֆիլմի մասին է խոսքը):

Հայի ՀԱՅԿԱԿԱՆԸ դիֆիցիտ է դարձել, որովհետեւ եթերով, ինսթայով ու ֆեյսով կարողացան դարերի դիմագիծը պլաստիկայի ենթարկել, գեղեցկության հոմանիշը սեքսին դարձնել, գրավչության հոմանիշը՝ հետույքային գռեհիկությունը:

Մեր վումնս քլաբերի հումորները նայեք՝ պարզ չի՞, որ ինտելեկտով, սկզբունքային աղջիկներն ու կանայք թրենդի մեջ չպիտի լինեն՝ դա է նպատակադրված մատուցվում:

Մենք էլ նենց հետամնաց ու կարծրատիպային էինք, ո՛չ գեղեցկություն էինք տեսել, ո՛չ գնահատել գիտեինք, ո՛չ էլ մատուցման ձեւերն էինք տեսել մեր մայրերից:

Հա, էսօր սենց ուղիղ խոսամ, մեկա մենք մերոնցով ենք))

Հգ. Իմ անձն էլ էսպիսին կերտվել է նաեւ գրական եւ իրական կերպարներով՝ ֆավորիտս Մխիթար Սպարապետի սիրելի՝ մելիք Բարխուդարի դուստր Գոհարն էր, հետո Այծեմնիկի կերպարը, Նար-Դոսի «Պայքարի» Մանեն, «Սամվելի» Աշխենը, Աղայանի «Անահիտը», գրող Զապել Եսայանը….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել