ՖՊՎ դրոները լրիվ փոխել են մարտադաշտը․ Ուկրաինաի նախկին ՊՆ նախարար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
184 Views

«Դասեր Ուկրաինայի մարտադաշտից»

Այսօր ՄՏԻ-ում գնացի Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Օլեքսիյ Ռեզնիկովի ելույթին: Ռեզնիկովը ծառայել է իր պաշտոնում 2021ից մինչ 2023 թիվ, և հսկայական քանակությամբ գովասանքի է արժանացել ռուսական ներխուժման դեմ պաշտպանության կազմակերպման իր աշխատանքի համար:

Իհարկե, ինչպես ցանկացած պաշտոնյա, Ռեզնիկովի ճառը զուրկ չէր պռոպագանդայից: Առանց դրա անհնարին է: Այնուամենայնիվ իր ելույթում նախկին նախարարը կիսվեց մի շարք հետաքրքիր դիտումներով և տեղեկություններով: Ներքևում բերում եմ իմ գրառումները:

– ՖՊՎ (first person view, տեսարանը առաջին դեմքից) դրոները լրիվ փոխել են մարտադաշտը

– Ռուսաստանը արագ է սովորում: Ռուսական կողմը ունի շատ ուժեղ ՌԷՊ: Այս պատերազմում երկու կողմերն էլ մարտադաշտ են բերում նորարարություններ, իսկ հակառակ կողմը փորձում է հակազդել դրանց իր նոր մեթոդներով: Մարտադաշտը դարձել է տենոլոգիական մրցավազքի և արագ ադապտացվելու կարողության ոլորտ:

– Ըստ նախարարի սա վերջին պատերազմն է որտեղ մարտի ելքը _նաև_ կանխորոշվում է լայնածավալ բանակների գլխաքանակով: Ապագա պատերազմներում իրար դեմ են մարտնչելու ռոբոտացված համակարգերը:

– Այսօր օրինակելի մարտիկի պատկերը դա ուժեղ, ամուր ծովային հետևակայինն է: Դա արդեն փոխում է կամ փոխվել է: Ուկրաինայիմ մարտադաշտի էլիտան բաղկացած է նախկին գեյմերներից: Ուժեղ և արագ վազող պատանիներին փոխարինել են «թմբլիկ» բայց տեխնոլոգիան արագ յուրացնող ու կառավարող «բոտանները»:

– Մարտադաշտը կառավարում են ու մարտական պլանը կազմվում են «բոտանների» կողմից` այսինքն մաթեմատիկա ու գիտություն սիրով երիտասարդների կողմից: Բառացիորեն ասաց` the war is planned by the geeks

– New Game changers վեց ամիսը մեկ: Վեց ամիսը մեկ կողմերից մեկը ներառում է խաղի կանոնները փոխող ինչ-որ տեխնոլոգիա, հետո հակառակ կողմը հապճեպ փորձում է դրա դեմը առնել, հետո ինքն է վեց ամիս հետո նոր բան բերում…և այդպես շարունակ

– Որպես դրա որինակ.

+ երբ 2022 թվին ուկրաինացիները ստացան հայմար հրթիռային համակարգերը, դրանց թիրախների խոցման հաճախականությունը 100% էր: Դրա շնորհիվ է որ ուկրաինացիները ազատագրեցին Խերսոնը: Երկու տարի անց այս թիվը նվազել է 30%-ի` ռուսական ռէպի շնորհիվ:

+ Ուկրաինական հայրենական ծովային դրոների էֆֆեկտիվությունը սկզբից 100% էր, այժմ ընկել է 20%-ի:

+ Նույն կերպ էլ նվազել է հեռահար ԱԹՍ-ների էֆեկտիվությունը: Ուկրաինական կողմն էլ փոխում է իր մարտավարությունը. կառուցում են դրոներ որոնք բարձր են թռչում, ՌԷՊ-ի պատնեշը թափանցելու համար, հետո ներքև են սկում և հարվածում թիրախին: Ռուսները նույնն են անում:

+ Շատ տեղերում ուկրաինական կողմը սկսել է գործածել կոտորակային հրացաններ` ՖՊՎ-ների դեպ, ահագին բարեհաջող

– Ըստ նախարարի շատ կարևոր է ԷԺԱՆ և ՀԱՍԱՐԱԿ լուծումների կիրառումը.

+ մեկ «ռուսական» Շահեդը արժե մոտ $200կ, և դրան խոցելու համար նախատեսված Պատրիոտ հրթիռը արժե $1.5մլն: Սա անընդունելի է:

+ Գրանցված է երկու դեպք որտեղ $500 ՖՊՎ դրոները խոցել են $10մլն ռուսական ուղաթիռներ

+ ըստ նախարարի ՖՊՎ դրոները ունեն 155մմ արկին համեմատելի մահաբերություն: Եթե մեկ արկը արժե մոտ $5000, ապա նույն գործը կարող է արվել երեք ՖՊՎ դրոնով, որոնց գումարային արժեքը $1500 է:

+ Ուկրաինացիները հիմա կառուցում են ռոբոտային դրոներ որոնք զինված են հրթիռային (նռնականետային, հակաօդային հրթիռներ) զենքով

+ և՛ ուկրաինական և՛ ռուսական կողմերը աշխատում են այսպես կոչված swar drones , այսինքն դրոների պարսերի վրա: Նա համարում է որ ապագան այսպես է լինելու

– պատերազմի սկզբին ֆրոնտի խորությունը ընդամենը 2կմ էր այսինքն սնայպերային հրացանի և ականանետի հեռահարությանը համեմատելի: Այժմ ֆրոնտի խորությունը երկու կողմից էլ 20կմ է` ՖՊՎ-ների պատճառով:

Վերջում նախարարը մի բան ասեց որ ինձ շատ տպավորեց: Նա ասաց` աշխարհի բոլոր ռազմարդյունաբերական ընկերությունների համար Ուկրաինան ուրախ կլինի իրեն տրամադրել որպես փորձադաշտ: Բերեք ձեր զենքը Ուկրաինա, կիրառեք այն հակառակորդի վրա, արեք համապատասխան շտկումներն ու արդիականացումները, և գրեք վրան «փորձարկված է մարտի դաշտում»: Համ ձեզ օգուտ, համ մեզ օգուտ: Հայաստանի ռազմարդյունաբերության ընկերություններ, այո, ձեզ վրա եմ նայում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել