Դիտումների քանակը` 34
108 Views
Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում նախօրեին բռնկված հրդեհի պատճառով այրվել է բազմազավակ Բալյանների տունը։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն այցելեց ընտանիքին և, ծանոթանալով իրավիճակին, ընտանիքին փոխանցեց էլեկտրական ջեռոց և լվացքի մեքենա։
Համայնքի ղեկավարը խոստացավ օգնել` օգտվելու բնակարանաշինության ծրագրից և նոր տուն կառուցել։