Ինչպե՞ս Իսրայելում հայտնվեց “Երկաթյա գմբեթ” ՀՕՊ-ի գաղափարը․ Վահագն Դիլբարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
74 Views

Ինչպե՞ս Իսրայելում հայտնվեց “Երկաթյա գմբեթ” ՀՕՊ-ի գաղափարը

1983 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարում է ռազմավարական պաշտպանական նախագծի ստարտի մասին, որի նպատակն էր ստեղծել հակաօդային պաշտպանական համակարգեր, ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից ու ատոմային հարձակումներից։ (երկար ու դաժան նախադասություն ստացվեց ))) )

Ռեյգանը կոչ է անում բիզնես և գիտական համայնքին միավորվել, որպեսզի համատեղ ուժերով ստեղծեն այդ պաշտպանական վահանը։ Բացի այդ, նա առաջարկում է նաև ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներին միավորվել, կիսվել գաղափարներով, որպեսզի համատեղ ուժերով ավելի հեշտ լինի նախագիծը կյանքի կոչելը։ Գաղափարը հետաքրքրում է Իսրայելի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Իցխակ Ռաբինին, չնայած, որ երկրում չկար ՀՕՊ համակարգի ստեղծման պլաններ։ Որպեսզի դատարկ ձեռքով չգնան ԱՄՆ, նախարարը դիմում է Մոֆֆադին, որն ամերիկյան DARPA-ի նման գործակալություն է, իսկ այդ գործակալությունը զբաղվում էր ռազմական նախագծերի ստեղծմամբ և իրականացմամբ։

Մոֆֆադին առաջարկում է կիսվել անգամ ամենահում գաղափարներով, որովհետև հանդիպման ժամանակ կարելի է նշել, որ դրանք լավ գաղափարներ են, որոնց իրականացման համար գումար է պետք։ Այդ պրոցեսն իրականացնելու համար նախարարը պատասխանատու է նշանակում տաղանդավոր ինժեներ Ուզի Ռուբինին, որի թիմը մեկ ամիս հետո առաջարկում է ստեղծել եռաշերտ համակարգ, որը կարող է օդում հարվածել թշնամու հրթիռը։ Գաղափարն իրականացնելու համար անհրաժեշտ էր 150 մլն դոլար։

Ցախալի շատ գեներալներ դեմ էին գաղափարին, քանի որ նպատակահարմար չէր ծախսել այդքան գումար մի իդեայի համարը, որը պիտի փորձվեր, վերամշակվեր։ Ավելի լավ էր գումարը ներդնել հարձակողական ու փորձված զենքեր արտադրելու ոլորտւմ՝ տանկեր, ինքնաթիռներ, հրետանի և այլն։ Գենշտաբի պետ Էհուդ Բարակը նշում էր, որ հարձակողական զենքով ավելի հարմար է թշնամուն վերացնել մինչ հարձակումն ու կանխել պատերազմը, իսկ նման դեպքում պիտի նստեին ու սպասեին, թե իրենց գլխին ինչքան հրթիռ է ընկնելու։ Ավելի լավ է ամերիկացիներից գնել ՀՕՊ-ն ու պատրաստվել հարձակմանը։ Նրա ասածի մեջ լոգիկա կար և նախագիծը սառեցնում են, բայց …

1991 թվականի պատերազմը փոխում է ամեն ինչ, Իսրայելը ենթարկվում է օդային հարձակումների և արդեն արդյունավետ ՀՕՊ ունենալն անհրաժեշտություն էր։ Բայց մինչ վերևում նշածս, Մոֆֆադը, առանց պետական որևէ ինստիտուտի համաձայնության, քաշքշուկների, դե գիտեք էլի այդ բյուրոկրատիան, ինքնուրույն որոշում է նախագիծը կյանքի կոչել։ Մոֆֆադն ուներ մոտ 7 մլն դոլար ու փորձում էր ամեն կերպ իրականացնել իդեան, անգամ ամենաէժան պահեստամասերն էր գնում, որպեսզի ինչ-որ բան ստանան։ Օրինակ՝ Մոֆֆադի ինժեներներից մեկը մեքենայով գնալիս տեսնում է, թե ինչպես է աղբ հավաքով մեքենան բարձրացնում աղբը։ Տեսնելով այդ կոնտեյները՝ նրա մտքով անցնում է դա օգտագործել, որպեսզի դրա մեջ տեղադրեն հրթիռները։ Ահա այսպես փորձում էին ամեն քիչ բյուջեով մի բան ստանալ։

Նախագիծը շատ դանդաղ էր առաջ գնում։ Սակայն հանգամանքները լրիվ փոխում են ընթացքը, երբ 2006 թվականին Հեզբոլլահը շուրջ 4 հազար հրթիռ է արձակում Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես հասարակությւոնը, այնպես էլ քաղաքական գործիչները հասկանում էին, որ պիտի լուրջ մտածել մեր լեզվով ասած՝ օդը փակելու մասին։ Քանի որ խոսքը միլիարդների մասին էր, ամերիկացիները զարմանում են։ Եթե օրինակ պատրաստի նախագծի մասին լիներ, էլի օքեյ, բայց լրիվ նոր ու ոչ փորձված իդեայի համար էին գումար ուզում։ Սակայն հրեաների լոբբինգն իր գործն անում է և ամերիկացիներն աշխատանքային խումբ են ստեղծում, որպեսզի դաշտային պայմաններում տեսնեն, թե ինչ գաղափարի մասին է խոսքը։

Արդյունքում Rafael ընկերությունն արդեն ներկայացնում է նորարար գաղափարը, ըստ որի սարքը բաղկացած էր երեք մասից՝ հրթիռից, համակարգ, որը թվային ժամանակակից ալգորիթմների հիման վրա հասկանում է, թե ինչ ուղղությամբ է թռչելու և որտեղ է ընկնելու թշնամու հրթիռը։ Ամերիկացիները տեսնում են, թե ինչ արդյունավետ է աշխատում ՀՕՊ-ը և ոչ միայն ֆինանսավորում են, այլ նաև մասնակցում են նախագծին։ 2011-2021 թվականների ընթացքում ԱՄՆ-ն ներդրել է այդ նախագծում շուրջ 1.6 մլրդ դոլար։ Եթե հեռանկարային գաղափարը, լոբբինգն ու իրադարձությունների ընթացքը կա, ֆինանսավորող միշտ էլ կգտնվի։ Հիմա կկարդաք ու կմտածեք, բա ամերիկացիների շա՞հը, ինչու պիտի Իսրայելին այդքան գումար հատկացնեին։

“Երկաթյա գմբեթ”-ի պահեստամասերի մատակարարն էլ դառնում է ամերիկյան Raytheon ընկերությունը։ Ռուսերեն լավ խոսք կա – ничего личного, только бизнес։ Ահա այսպես ստեղծվեց Իսրայելի ՀՕՊ համակարգը, որը միգուցե 90 և ավել տոկոսով պաշտպանում է այդ երկրի օդային տարածքը։ Հուսամ հետաքրքիր էր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել