Անձնական տվյալների պաշտպանության թույլ մեխանիզմները՝ Հայաստանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
127 Views

Զանգ

_ Բարև Ձեզ ապահովագրական գործակալությունից Սուսաննան է, Վարդգես Ստեփանյանի հետ ե՞մ խոսում:

_ Բարև Ձեզ Սուսաննա, ներեցեք ո՞ր ապահովագրականից եք:

_ Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենք:

_ Սուսաննա ո՞րտեղից Ձեզ իմ համարը:

_ ԱՊՊԱ համակարգից ես տեսնում եմ, որ դուք հոնդա ..

_ Սուսաննա դուք վերցրել եք համակարգից իմ համարն ու զանգել ի՞նձ

_ Ես Ձեզ այլ հարցով եմ զանգել

_ Սուսաննա ի՞նչ իրավունքով եք զանգել: Ո՞վ է տվել ձեզ իմ համարը: Ես Ձեր հետ պայմանագիր ունե՞մ:

_ Ոչ

_ Ես Ձեզ տվել ե՞մ իմ համարը, որ զանգեք:

_ Ինչ որ հարցով մեր համարին զանգել եք ձեր համարը ֆիքսվել է մեր համակարգում:

_ Ես Ձեզ չեմ զանգել Սուսաննա:

_ Լավ հաջողություն:

Ու սենց ամեն տարի տարին մի քանի անգամ, տարբեր տեղերից տարբեր մարդիկ:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA

դուք բացի սիրուն հագնվելուց, թրաշվելուց ու տեսախցիկների առաջ բոլորին հայտնի scam մեխանիզմների մասին խոսալուց, բայց ոչ մի լուծում չառաջարկելուց բացի կասե՞ք ինչ եք անում:

Իմ պես 1000-ներով մարդիկ սենց զանգեր են ստանում, սաղի մոտսաղի համարները կա: Երիտասարդականի մոտ կանգնող տաքսու վարորդից բռնած մինչ Ձորաղբյուրում պատ շարող կարումա մի զանգով լյուբոյ տվյալ իմանա, թե ոստիկանությունից, թե բանկերից, թե ապահովագրականներից:

Ե՞րբ եք լուծելու էս հարցերը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs – Ձեր ուշադրությեւնն եմ հչավիրում:

Փոսթը հրապարակային եմ գրում, որ բոլորը մեկնաբանեն, տեսնեք, որ սա համատարած խնդիրա:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել