Սմբատ Լպուտյանը պարգևատրվել է ՖԻԴԵ-ի հատուկ մրցանակով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
107 Views

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված գալա-երեկոյում պարգևատրվել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի կողմից հատուկ մրցանակով՝ իր կարիերայի ընթացքում շախմատի զարգացման մեջ նշանակալի ներդրման համար:

ՖԻԴԵ-ի կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սմբատ Լպուտյանը երկար տարիներ ղեկավարել է ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատը կրթության մեջ ծրագրի տարածմանը ամբողջ աշխարհում։ Նրա ղեկավարությամբ շախմատը ներդրվեց հայկական դպրոցներում որպես հիմնական առարկա, և ներկայումս ավելի քան 25 միլիոն երեխա մասնակից է այս ծրագրին»:

 ՖԻԴԵ-ի կողմից Պարոն Լպուտյանին շնորհված այս բարձր գնահատականը լիովին արտացոլում է նրա տարիների նվիրական աշխատանքը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում Պարոն Լպուտյանին, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում շախմատի զարգացման մեջ իր անգնահատելի ներդրման համար: Պարոն Լպուտյանի առաջնորդությամբ շախմատը դարձավ կրթության կարևոր բաղկացուցիչ մաս: Նրա տարիների նվիրումը և անձնական ջանքերը ոչ միայն հարստացրել են շախմատի պատմությունը, այլև ստեղծել են նոր հնարավորություններ սերունդների համար:

 Հարգելի Պարոն Լպուտյան, շնորհավորում ենք Ձեզ այս նշանակալի պարգևի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաջողություններ ձեր ապագա նախաձեռնություններում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել