Ավիկի վերջին առաքելությունը՝ հոսանք տվող հերոսը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
93 Views

Ավիկը էլեկտրոսյան վրա գործ էր անում։ Մի երկու-երեք օրվա գործ էր մնացել հոսանքը գյուղի նոր կառուցվող եկեղեցուն հասցնելու համար։ Սեպտեմբեր ամսվա վերջն էր՝ էս գործը ավարտին հասցնել էր պետք, մինչև հորդառատ անձրևների սկսելը: Գործը առավոտ շուտ էին սկսում, որ արևի լույսը հնարավորինս օգտագործեին, ու ավարտում մայրամուտին։ Այդ օրն էլ սովորականի պես առավոտ կանուխ Ավիկը արդեն մագլցել սյան վրա գործ էր անում։ Վահանը՝ գործատուն, ով նույնպես առավոտ կանուխ արդեն լծված էր ծանր գործի, տեսավ, որ Ավիկը հապշտապ իջնում է սյան վրայից։

-Հը, Ավիկ ջան, հո բան չեղա՞ վ…

-Չէ Վահան ձյա՝ կռիվա սկսվել…

Իզուր էր Ավիկին փորձել համոզել, թե մի երկու օրից գնա կռիվ։ «Բա ամոթ չէ՞, հո չեմ սպասելու որ կանչեն…»

Ասեց ու արեց։ Մի քանի օր թուր չկար Ավիկից։ Անհանգիստ էին։ Ավիկի եղբայրն էլ էր Արցախում՝ զինվորական էր։ Վերջապես հոր հեռախոսի վրա գրեց Авикс…

-Հը՞ բալես, ո՞ նց ես, ու՞ ր ես… Ո՞ նցա վիճակներդ, ստեղ ասում են դրանց հերն անիթում եք հա՞, էս էրկու օր բալքիմ պրծնեք գաք…

– Պապ, ջան լսի, երևի էլ չեմ կարա զանգեմ։ Պապ, մի բան էն չի։ Էդ ասածներին մի հավատա։ Երկիրը տալիս են, թուրքը արխային՝ ոնց որ խոսացած լինեն։ Մի բան էն չի պապ։ Երեկ լինիան շեզանից կիլոմետր հեռու էր, էսօր լույսը բացվավ դեմ-առաջ թուրք են։ Մերոնք ինչ եղան չգիտեմ… Մենակ եմ մնացել…

-Աստված իմ բալես, դե մի բան արա դուրս արի, ցավդ տանիմ ախր…

-Պապ լսի՛… Թող ասելիքս ասեմ։ Դուրս գալ չկա, դե հանձնվել էլ գիտես… Իմը չի։ Զանգել եմ հաջող ասեմ պան ջան… Գյուղս լավ կնայեք, չհեռանաք…

Մի քանի օր հույսները չէին կտրում։ Ավիկը չիմացավ, որ եղբայն էլ է զոհվել… Ասենք, էդ մենք ենք տենց կարծում թե չիմացավ՝ իրանք երկու ախպեր երևի լավ էլ իրար գտան Անմահների Գնդում՝ ով չպարտվեց՝ երկիր չհանձնեց ու էս ծանր մեղքը շալակած իր գոյությունը չպաշտպանեց։

Գյուղի Սուրբ Ավետիս եկեղեցին այսօր բոլոր ուրախ և տխուր առիթների հավաքատեղին է։ Ավիկն էլ հոսանքը չհասցրեց, բայց օր ու գիշեր լույս է տալիս էդ Սրբավայրին՝ իր հարազատ հինավուրց գյուղին…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել