Ժամանակին Սարյանը իրականության մեխանիկական ընդօրինակումը, համարում էր հակաարվեստ, նշելով, որ թեպետ շոգեքարշը 19-րդ դարում եղել է մեծագույն գիտական նվաճումներից, բայց իմպրեսիոնիստներից որևէ մեկի մոտ ցանկություն չի առաջացել ոգեշնչվելու և պատկերելու շոգեքարշի մեխանիզմը,,,,,ինչը գիտական ամսագրերում լուսանկարելն ու ուսումնասիրելը օգտակար է, արվեստում կարող է վնասակար լինել,,,,
նույն մեխանիկական մոտեցումը հաճախ կարելի է տեսնել նաև այսօրվա վերացական արվեստի շատ գործերում,,,,, սոցռեալիզմի կաշկանդող իրապաշտական օրերից ընդամենը տեղափոխվել ենք բռի կապիտալիզմի ամենաթողության ժամանակներ, բայց արվեստի խնդիրը նույնն է մնացել,,,,,
Քիչ չեն տեխիկական միջոցներով նորարարությունների պրպտումները, նոր ասելիք տեղ հասցնել փորձերը, որոնցում, սակայն, առավելապես առկա է հավակնություն, սրամտություն, մեխանիկական արհեստավարժություն, մինչդեռ ասելիքը՝ մարդկային հույզերի ու զգացմունքայնության տեսանկյունից բխող, մղված է երկրորդ պլան, իսկ երբեմն առհասարակ վերացած է։
Այսօր ժամը 15։00-ին Լևոն Կոջոյանի 100 ամյակի ցուցահանդեսն է,,,, ով չի տեսել նկարչի գործերը կարող է այս շաբաթվա ընթացքում առիթը բաց չթողնել,,,,, <<ԻՍԿԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ>>,,,, տարբեր վարպետներից եմ լսել նրան բնութագրող այս արտահայտությունը։