ԳՈՐԻՍԻ ԲԿ-Ի ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
Սիրելի՜ հայրենակիցներ
Ինչու՞ է պետք պատվաստվել գրիպի դեմ
Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։
Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է:
Առաջնահերթ պատվաստման ենթակա են նպատակային խմբերի անձինք, որոնք վարակի ծանր ընթացքի բարձր ռիսկ են հանդիսանում. հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգ), բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը: