Սուբվենցիոն ծրագրով Քաջարանում մանկապարտեզ է կառուցվում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
95 Views

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ մեկնարկել են «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։

120 երեխայի համար նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է նախկինի տարածքում, որը շահագործման համար արդեն նպատակահարմար չէր։

Շինարարության արժեքը 544 միլիոն դրամ է, որի 78 տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։

Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։

Աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից, իրականացվել է ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

Շինարարության համար 18 ամիս ժամկետ է նախատեսված, որից հետո քաջարանցի փոքրիկները լիովին նոր ու հարմարավետ ՆՈՒՀ հաճախելու հնարավորություն կունենան։

Սեպտեմբերի 20-ին սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքը դիտարկել է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել