Երբ հակառակ միտքը կառուցում է հաջողություն. մարքեթոլոգների մտածելակերպի պայքարը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
80 Views

Մարքեթոլոգը նստած է իր սենյակում։ Հրավիրում են Տնօրենների խորհուրդ։ Գնում է։ Տեսնում է շուրջը տնօրեններն են ու նրանցից մեկը սկսում է․

_Մենք պատրաստվում ենք մտնել գազավորված ըմպելիքների շուկա և հավանական է, որ մրցակցենք Coca-Cola-ի հետ ու քո առաջարկների հիման վրա սկսելու ենք արտադրությունը, ի՞նչ կարծիքի ես։

Բնականաբար մեր մարքեթոլոգն այդքան էլ ուրախ չէր, քանի որ մրցակցելու էր գիգանտի դեմ։ Ու նրա, ինչպես նաև շատ-շատերի մտքով անցնելու է հետևյալը՝

1․ Պիտի թողարկենք այնպիսի ըմպելիք, որն ավելի համեղ է, քան Coca-Cola-ն։

2․ Գինը գոնե պիտի լինի նույնը, կամ ավելի ցածր

3․ Շիշն էլ մի փոքր ավելի մեծ, որ նույն գնով, կամ ավելի էժանով Հաճախորդներին որևէ արժեք տանք

4․ Գովազդներում շեշտը դնել զովացնելու, վայելելու վրա

5․ Հետազոտություն կանենք ու մարդկանց կհյուրասիրենք մեր ըմպելիքը։ Նրանք կզգան համն ու այդ դրական արդյունքներն էլ կցուցադրենք էկրաններին։

Եվ նորմալ է այս առաջարկը, ճի՞շտ է։

Գնացինք Ավստրիա։ Այստեղ մի այլ մարքեթոլոգ լրիվ այլ մտածելակերպ ուներ ու առաջարկեց․

1․ Մեր հյութի համն ավելի զզվելի կարող է լինել, քան Coca-Cola-ինն է

2․ Շիշը եկեք ավելի փոքր անենք, քան Cola-ինն է

3․ Եկեք վաճառենք 2-3 անգամ ավելի թանկ գնով, քան Coca-Cola-ն է

4․ Զովացուցիչ ըմպելի՞ք, չէ, եկեք մեր ըմպելիքը լինի էներգետիկ ըմպելիք, քանի որ նման շուկա չկա, մենք կլինենք այլ, քան մյուս զովացուցիչ ըմպելիքները: Նախընտրելի է մտնել նոր կատեգորիա, այլ ոչ թե մրցակցել Coca-Cola-ի կատեգորիայում

5․ Գովազդներում շեշտը կդնենք ոչ թե զովացման վրա, այլ էներգիայի, սպորտի

6․ Հետազոտություններ են կատարվում ու բոլորն ասում են, որ այս զզվելի ըմպելիքի համար կոպեկներ անգամ չարժե վճարել։

Այո, գուշակեցիք, որ խոսքը Դիտրիխ Մատեշիցի մասին էր, ով ստեղծել էր Red Bull-ը և 6 մլրդ տարայի վաճառքից եկած եկամուտը բավական է, որ ֆինանսավորվի Ֆորմուլա 1-ի Red Bull թիմը

Երբեմն անհրաժեշտ է մտածել այլ կերպ, տարբեր, ուրիշ ձև

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել