Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։
1991 թվականին չափազանց բարդ պայմաններում հայ ժողովուրդը որոշեց անկախանալ։
Այսօրը համագումարն է հայի անսասան ոգու, կայուն կամքի, երկաթե հայրենասիրության և հայրենապաշտության։
Դժվարին է եղել հայի ճակատագիրը՝ լի փշոտ արահետներով ու արնոտ էջերով։ Արդեն երեք տասնամյակից ավելի մենք ընթանում ենք այդ ուղով՝ ավելի բարգավաճ և նորաշունչ Հայաստան կառուցելու նպատակով: Անցած 33 տարիները վկայում են, որ հաղթահարելի են կյանքի բոլոր մարտահրավերները, եթե միասնական ենք, եթե վճռական ենք և համերաշխ։
Կարևոր է գծանշել, որ անկախությունը ընծա չէ և այն չեն նվիրում։ Երեկ, այսօր և վաղը մեր Անկախությունն ու Ազատությունը ձեռք ենք բերելու ինքներս…
Տեր ու պահապան լինենք մեր անկախությանը, մեր ազատ և անկախ հայրենիքին:
Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը։