Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղերձն Անկախության օրվա կապակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
48 Views

Սիրելի՛ հայրենակիցներ, պատվարժան սպաներ, գեներալներ, Հայաստանի ինքնիշխան և անկախ Հանրապետության սահմանը հսկող քաջ Զինվորներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, 33-րդ տարեդարձը:

Անկախության ձեռքբերումը շրջադարձային եղավ հայոց նորօրյա պատմության համար, քանզի այն բացառիկ հնարավորություն է ստեղծել մեզ համար` ազատ և ինքիշխան ճանապարհով զարգացնելու մեր Հայրենիքն ու ամրացնելու նրա սահմանները։

Պետությունն ամենաթանկն է ազգային արժեհամակարգում, ուստի պետք է ազգովի անենք անհնարինը` հզորացնելու մեր պետության սահմաններն ու զարգացնելու տնտեսությունը։

Մեծ հարգանքով և անասելի պատվով խոնարհվում ենք հերոսածին մայրերի առջև, քանզի նրանք մեր պետականությանն են տվել իրենց լավագույններին։

Ինչպես 1991 թվականին, այնպես էլ այսօր, մեր ազգի գլխավերևում կախված է լինել-չլինելու հարցը, հետևաբար այդ հանգամանքը պետք է պարտավորեցնի մեզ` ձեռք բերելու անհաղթահարելի ուժ և բանիմացություն, արյամբ վաստակած և պահպանած հողը պետականաշինությամբ ամրագրելու և վավերացնելու միջազգային բոլոր հարթակներում։

Մենք մեր պետության Զինվորներն ենք ու պատրաստ ենք պաշտպանելու մեր պետությունն ու անկախությունը…

Շնորհավոր սեպտեմբերի 21…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել