Հայաստանը մեր ոչ փողի կարիքն ունի, ոչ ներդրումների, ոչ վեշերի…. Հայաստանը ունի միայն ՍԻՐՈ կարիք: Իտալերենում «սիրել» բառը բառացի նշանակում է «Բարին ցանկանալ»:
Եթե ԲԱՐԻՆ ես ցանկանում, եթե անշահախնդիր սիրում ես, թողնում ես որ Աստված գործի: Որտեղ որ կա անշահախնդիր սեր , այնտեղ կա Աստված , որտեղ կա Աստված, այնտեղ կա Բարություն: Որտեղ կա Բարություն այնտեղ ամեն ինչ ծաղկում է, ոտքի է կանգնում, հույսով է լցվում:
Եթե երեխայիդ սիրում ես, երբեք չես համաձայնվի քո սեփական շահի համար, մի երկու ոսկորի համար դավաճանես, էնպես անես, որ ցավ պատճառես, կամ ասենք հիվանդ ժամանակ խնամելու փոխարեն լքես: Այնպես էլ Հայրենիքը, եթե իսկապես սիրել գիտես, աշխարհում ոչ մի շահի համար չես համաձայնվի դավաճանել:
Եվ ինչպես նորածին երեխային, որ սիրում ես , զրկանքները սիրով ես տանում, գիշերները անքուն ես անցկացնում, շատ անձնական բաներից քեզ զրկում ես, որ երեխային լավ լինի, այնպես էլ Հայրենիքը:
Առանց զրկանք սիրել չկա, եթե չես ուզում քեզ նեղություն տալ, ուրեմն չեզ սիրում:
Երբ որ ՍԵՐԸ լինի, մնացած ամեն ինչը տեղը կկանգնի՝ համ ներդրումներ ճիշտ կլինեն, համ փող, համ ճիշտ վեշեր …. Բայց առաջին տեղում պետք է Սերը լինի:
Հայրենիքը շատ թանկ բան է, Աստվածատուր է, ծնողի նման իրեն չես ընտրում, իսկ թանկ բաները գետնին գցած չեն լինում, երբեք: Թանկ բաների համար պետք է պայքարել, անձն ուրանալ, սրտացավ լինել, հոգի դնել: