Դիտումների քանակը` 15
107 Views
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող 11կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շերտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։
Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ գծանշում, ճանապարհային նշաններ եւ այլն։
Ճանապարհը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։