Խաչերթը՝ մեր հավատքի վկայություն Սյունիքում. Սոնա Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
309 Views

Իմ Գորիսի ժողովուրդ, այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին Խաչերթ է լինելու Գորիսում, որին ես էլ կմասնակցեմ Աստծո կամոք։ Ինչքան սպասված բան է այս Խաչերթը Սյունիքում, մանավանդ ի նկատի ունենալով, թե ինչքան ամպեր են կուտակված Սյունիքի շուրջը։ Միանգամից այն հիշեցրեց 2022 թվականի Գորիսի Խաչերթը։ Եկեք միասին մասնակցենք ժողովուրդ ջան։ Գորիսի այս Խաչերթն անչափ կարևոր է մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս վկայելու համար։ Խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան այս անչափ-կարևոր Խաչերթի մասին։ Ահա հայտարարության տեքստը, որ Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտասարդաց միությունը տեղադրել է իր Ֆեյսբուքյան էջում։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Սիրելինե’ր, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի արթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցուց ժամը 13:00-ին ուխտավորների թափորը կշարժվի Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի, որտեղ կկատարվի Ճաշու ժամերգություն և միասնական աղոթք։

Սիրելի’ հավատավոր եղբայրներ և քույրեր, հրավիրում ենք մասնակցելու խաչերթին և միասնական ուխտի աղոթքին՝ ամրապնդելու մեր քրիստոնեական հավատը, նորոգելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ կնքած Սրբազան Ուխտը, խնդրելու Բարձրյալ Աստծուն, որ մեզ զորացնի, դարձ և ապաշխարություն պարգևի և առաջնորդի ապրելու Աստվածահաճո կյանքով: Ամեն:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել