Համաշխարհային մարտահրավերներին դիմակայող առաջնորդ․Տիգրան Գրիգորյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
45 Views

Ֆեյսբուքում հաճախակի եմ հանդիպում պոռնկածին ճիվաղի զոմբիներից է՛լ ավելի գարշելի, իրենց մտավորական համարող մի նողկալի տեսակի, որոնք իրենց հայրենիքը կործանման եզրին հասցրած, անհոգի վիժվածքի սատանայական կերպարին բացարձակապես չանդրադառնալով, մեզ պատուհասած արհավիրքն աչքակապորեն միայն այլ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորելով` զօր ու գիշեր Պուտինի հասցեին բարբաջանքներ հնչեցնելով են զբաղված։

Ի գիտություն պուտինացավով տառապող նմանատիպ ողորմելիների` հետևյալը կասեմ. սեփական ժողովրդին մինչև ուղնուծուծը նվիրված առաջնորդ անհատի հզոր խառնվածքն ու անպարտելի ոգին տեսնելու և գնահատելու ունակ մտավորականը գոնե մի քիչ ամոթ կունենա և չի կարող Պուտինի կերպարի մասին որևէ հերյուրանք հնչեցնել։

Պուտինը վերջին երկու տասնամյակների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ մեր մոլորակի բոլոր ժամանակների ամենաֆենոմենալ պատմական դեմքերից մեկն է, իսկ իր ժողովրդի համար նախախնամության կողմից ուղարկված երկնառաք ընծա, ով կարողացավ փլուզման եզրին հասած ելցինյան Ռուսաստանը ոտքի կանգնեցնել ու վերստին իր հայրենիքին գերտերության կարգավիճակ “շնորհել”։

Այսօր Ռուսաստանն այն եզակի պետությունն է Երկիր մոլորակի վրա, որն իրեն իրավունք է վերապահել միայնակ ձեռնոց նետել հիսունից ավելի պետությունների մի ոհմակի, որ անգլոսաքսերի գլխավորությամբ, քաղաքական ու ռազմական բոլոր սրիկայությունները կիրառելով, ջանում է ոչնչացնել նրան։

Ինչպե՞ս կարելի է լինել բանական մարդ ու չգնահատել իր ժողովրդի մարդկային բոլոր առաքինություններով ներծծված և աննկուն առաջնորդի բացառիկ հատկանիշներով օժտված Պուտինի նման անհատին…

Սատանայական էություն ունեցող մարդը միայն կարող է չգնահատել այդպիսի հզոր անհատի ոգեղեն որակները…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել