Ո՞վ է շունչը ժամանակի․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
215 Views

Ո՞վ է շունչը ժամանակի․․․

Սպարտակ Բակունցի այս բանաստեղծությունը հաճախ եմ հիշում։

Հատկապես այս տողերը․

Նա՞ է շունչը ժամանակի,

Ով, ընկնելով մարտի դաշտում,

Պատմությունն է կերտում ազգի`

Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,

Թե՞ նա, որ իր տաքուկ բնում`

Ազգի շահը դրոշ արած,

Կործանման է տանում ազգին`

Հանուն շահի․․․

Վերջերս աչքովս ընկավ Դավիթի հոր գրածը։ Վստահ եմ շատերդ եք կարդացել այդ պատմությունը։

Դավիթը զոհվել էր երկու տարի առաջ Սյունիքի դիրքերի վրա հարձակման ժամանակ։

Հայրը պատմում է, որ շտապել էր օգնության հասնել իր վիրավոր ընկերոջը։

Մինչ դիրքերում 19 տարեկան զինվորը շտապում էր օգնության հասնել իր վիրավոր ընկերոջը, թիկունքում, քաղաքներում, գյուղերում, կային մարդիկ, ովքեր շտապում էին ճողոպրել իրենց տաքուկ տներից դեպի Երեւան։ Էդ բոլորիս ամոթն էր։ Չնայած, որ շատերը չափազանցնում են այդ երեւույթը, բայց ամեն դեպքում եղել է։

Դիտավորյալ եմ այս համեմատությունը դնում։

Որովհետեւ հաճախ են հեգնանքով մարդիկ նկատում, որ եթե կռիվ լինի, բոլորը փախնելու են։

(Ոնց որ ենթագիտակցորեն արդարացնեք այդ “բոլորին” եւ ձեզ էլ պատկերացնեք դրա մեջ։)

Բոլորը չե՛ն փախնելու։

Ու որ հանկարծ մտքներովդ անցնի փախնել, հաստատ իմացեք, որ ես ոչ մի տեղ չեմ գնալու։

Ի՛մ անունից եմ ասում։

Բայց վստահ եմ, որ շատերն են էդպես մտածում։

Համենայն դեպս լիքը մարդ ինձ հետ զրույցում էդպես է խոսել։

Էն զենքով նկարներն էլ դրա համար եմ դրել։

Գնացեք զենք առեք, զենք կրակել սովորեք, գոտեպնդվեք։

Ամեն ինչ լավ է լինելու, եթե մենք ուզենանք դա։

Բայց կենացի պես չուզենանք էլի, այլ դա ինչ որ տեղ, ինչ որ ձեւ վերածենք գործողության։

Թե չէ ամեն առիթի զինվորի կենացը խմելով երկիր չենք պահի։ Էդ զինվորը վստահ է, որ իր թիկունքում քաջ ու հաստատակամ ժողովուրդ է բոլորված։

Սպարտակ Բակունցի բանաստեղծության եւ Դավիթի հոր գրառման հղումները դրված են նաեւ նյութի մեկնաբանությոնում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել