Դիտումների քանակը` 39
187 Views
Գորիսի փողոցներն ու հրապարակները փայլելում են մաքրությամբ, շնորհիվ մեր կոմունալ ծառայության աշխատակիցների անխոնջ ջանքերի: Նրանք աշխատում են առավոտից երեկո, որպեսզի մենք վայելենք մաքուր և հաճելի միջավայր: Համայնքապետարանը նաև բարեփոխումներ է անում՝ տեղադրելով նոր աղբամաններ, բարեկարգելով այգիները և ավելացնելով հարմարավետ նստարաններ:
Սակայն քաղաքի իսկական գեղեցկությունը կախված է յուրաքանչյուր բնակչից: Մենք կարող ենք աջակցել այս դրական փոփոխություններին պարզ, ամենօրյա գործողություններով: Մաքուր պահենք քաղաքը, հանրային գույքը՝ նստարանները, խաղահրապարակները, ծաղկանոցները, պահպանենք այնպես, կարծես մեր սեփական տան մասը լինեն: