Կապանում ավարտվել է սուբվենցիոն ծրագրով բակերի բարեկարգման աշխատանքները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
128 Views

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ու շինարարական ընկերության ներկայացուցչի հետ այսօր դիտարկել է մարզկենտրոնում արդեն ավարտված սուբվենցիոն ծրագիրը, որն իրականացվել է կառավարություն – համայնք համաֆինանսավորմամբ։

Սուբվենցիոն այս ծրագրով բարեկարգվել են Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Մինաս Պապյան փողոցի 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24, 26 շենքերի բակերը․ տարածքներն ասֆալտապատվել են, կառուցվել բակային մայթեր ու թեքահարթակներ։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 205 մլն 708 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 113 մլն 140 հազար դրամ։

Կապալառու՝ «Ապառաժ» ՍՊԸ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել