Տեղի ունեցավ գեղանկարչուհի Լորետա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
136 Views

Սեպտեմբերի 16֊ին Գորիսի համայնքապետարան ենթակայությամբ գործող պատկերասրահում կայացավ գեղանկարչուհի Լորետա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը,ով շնորհավորելով նկարչուհուն,հանձնեց շնորհակալագիր՝ցանկանալով ստեղծագործական նորանոր հաջողություններ:Ցուցահանդեսին ներկա էին նկարչուհու ընտանիքի անդամները,հարազատները,Գորիսի արվեստասեր հասարակությունը, արվեստագետներ և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ։Համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Արմինե Հովակիմյանը, շնորհավորելով նկարչուհուն Գորիսում անհատական ցուցահանդեսով ներկայանալու կապակցությամբ, նվիրեց գեղեցիկ ծաղկեփունջ ։Իրենց շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հ.Իգիթյանի գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Արամ Մաշուրյանը,ինչպես նաև Սիլվա Ասատրյանը,Նվարդ Բալասանյանը,Նունե Ավետիսյանը, նկարչուհու դասընկերուհիներն ու եղբայր Կամո Սարգսյանը ։ Ցուցահանդեսի ավարտին նկարչուհին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին իրենց մասնակցության համար,և մեկ կտավ նվիրեց պատկերասրահին:Ցուցահանդեսը անցավ բավականին ջերմ և անմիջական մթնոլորտում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել