Շագանակագեղձի ադենոմայի և այլ ուրոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժման նորագույն սարքավորում Գորիսի ԲԿ֊ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
143 Views

Շագանակագեղձի ադենոմայի և այլ ուրոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժման նորագույն սարքավորում Գորիսի ԲԿ֊ում

Գորիսի ԲԿ֊ն` հետամուտ լինելով նոր սարքավորումներով և գործիքներով համալրվելու քաղաքականությանը, ձեռք է բերել ուրոլոգիական նոր սարքավորում` բիպոլյար ՏՈւՌ համակարգ և նախկինում օգտագործվող մոնոպոլյար ՏՈւՌ սարքը փոխարինվել է ոսկե ստանդարտ համարվող բիպոլյար ՏՈւՌ սարքով։

Այն հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով իրականացնել շագանակագեղձի մեծ չափերի գերաճի վիրահատություն, նվազեցնել ներվիրահատական արյունահոսության վտանգը, էապես բարելավել վիրահատության որակը,կրճատել հետվիրահատական շրջանում ապաքինման ժամանակահատվածը։

78֊ամյա Զ.Դ.֊ն նոր սարքավորմամբ վերջերս է վիրահատվել Գորիսի ԲԿ֊ում։ Բժիշկ֊ուրոլոգ Լևիկ Հովհաննիսյանի կողմից հեռացվել է շագանակագեղձի գերաճը` (ադենոմա), որի ծավալը հիվանդի մոտ եղել է ֊130 մլ (նորման` ֊25մլ)։

Բուժառուն երեք օր անց լավացումով դուրս է գրվել ԲԿ֊ից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել