Դիտումների քանակը` 11
69 Views
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20֊ԻՆ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ
Սիրելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ անոթային վիրաբույժ Արմեն Սուրենի Բաբայանը սեպտեմբերի 20-ին, ժամը 11։00-ից Գորիսի ԲԿ-ի հիվանդանոցում կիրականացնի բուժառուների ընդունելություն։
Անոթային վիրաբույժին պետք է դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքերում՝
Ոտքերի ողկույզաձև դեֆորմացված և լայնացած երակներ
Ոտքերում հոգնածության և ծանրության զգացողություն՝ հատկապես քայլելիս։
Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել բժիշկ Բաբայանին՝ հետևյալ հեռախոսահամարով.
077-897-895