Դիտումների քանակը` 12
63 Views
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները շարունակում են պարբերաբար հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Սեպտեմբերի 12-ին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը համայնքի ղեկավարի ու մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի մասնակցությամբ հանդիպել է Մեղրի համայնքում հաստատված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, արձանագրվել նրանց բարձրաձայնած հարցերը, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն, ներկայացվել պետական աջակցության ծրագրերը, ստեղծվել հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ։
Հանդիպումները կշարունակվեն մարզի մյուս համայնքներում։