Հին Գորիս պատմական թաղամաս տանող ճանապարհը ասֆալտապատվում է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
82 Views

Հին Գորիս պատմական թաղամաս տանող ճանապարհը ասֆալտապատվում է, բարեկարգման աշխատանքները, խոստանում են էապես փոխել քաղաքի զբոսաշրջային դիմագիծը:

Տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը եղել է դժվարանցանելի, սահմանափակելով այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր: Սակայն շուտով իրավիճակը կփոխվի: Նախկինում քարքարոտ և անհարթ ճանապարհը վերափոխվում է ժամանակակից, հարմարավետ մայրուղու:

Այս նախաձեռնությունը նշանակալի ազդեցություն կունենա ոչ միայն զբոսաշրջության, այլև ամբողջ համայնքի վրա: Բարեկարգված ճանապարհը կդյուրացնի հասանելիությունը դեպի Հին Գորիսի պատմամշակութային հուշարձաններ, բացելով նոր հնարավորություններ զբոսաշրջության զարգացման համար:

Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թվի աճը կստեղծի նոր աշխատատեղեր և կխթանի տեղական տնտեսությունը:

Հատկանշական է, որ այս նախագիծը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը:

Ծրագիրն իրականցվում է պետություն համայնք գործակցության` սուբվնեցիոն ծրագրի շրջանակներում, 55% համայնքի, 45% պետության համաներդրմամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել