Տարեկան շուրջ 1.6 միլիոն մարդ է գնում Անգլիական Սթոունհենչ։
Դրա կեսի-կեսի-կեսը որ գա Սիսիան, Սիսիանում պիտի մի 20 հատ մեծ հյուրանոց լինի, որ տակից դուրս գան։ Հերունուն էլ առնվազն պիտի տան Սիսիանի պատվավոր քաղաքացու կոչում։
“ՀակաՔարահունջիստները” որ լռելյայն նաեւ սիսիանցիների չուզողներն են, դրսեւորում են հատուկ տիպի պնդաճակատություն եւ մեծ խանդավառությամբ դիրքավորվում իբր թե գիտական թեզերի տակ։
Սա գրում եմ, որովհետեւ աչքովս ընկավ հերթական իբր թե գիտական-լրատվական հետազոտությունը խնդրո առարկայի վերաբերյալ, որտեղ գրեթե բան չկա Հերունու աշխատությունների մասին, լրիվ բացակայում է Վաչագան Վահրադյանի անունը, էլ չեմ ասում վերջին շրջանում կատարված տարբեր հետազոտություններ։ Անունն էլ դրել են Քարահունջի խնդրի մասին անաչառ նյութ։
Էն սկզբունքներով, որոնց հենքի վրա Սթոունհենչը համարվում է աստղադիտարան, գրեթե բոլոր սկզբունքներն առկա են Քարահունջում։
Դրանցից են օրինակ․
Արևային համապատասխանություն: Սթոունհենջի ամենահայտնի աստղագիտական առանձնահատկությունը կապված է ամառային արևադարձի հետ: Ամեն ամառային արևադարձի օրը, երբ արևը ծագում է, այն տեղավորվում է հենց հորիզոնում՝ Սթոունհենջի «հելիո քար» կոչվող կենտրոնական քարի վրա, ինչը ցույց է տալիս, որ այն կարող էր օգտագործվել որպես մեխանիզմ տարվա հիմնական տոները նշելու և գրանցելու համար։
Աստղագիտական նշաններ: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ Սթոունհենջը կարող էր օգտագործվել որպես գործիք Լուսնային և Արեգակային ցիկլերը հետևելու համար: Քարերի կարգավորումը և կառուցվածքի համաչափությունը կարող էին նշանավորել որոշակի աստղագիտական կետեր՝ իլյումինացիայի անկյան հետ կապված։
Լուսնային ցիկլերի հետևում: Սթոունհենջի կառուցվածքը կարող է նաև կապվել Լուսնային ցիկլերի հետ: Կան տեսություններ, որոնք ենթադրում են, որ որոշակի քարերի դասավորությունը թույլ է տալիս հետևել Լուսնային ցիկլերի կարևոր պահերին՝ լուսնային և արեգակային խավարումները ներառյալ։
Արևամուտի և արևածագի դիրքերը: Բացի ամառային արևադարձից, քարերը համահունչ են նաև որոշակի դիրքերում, կապված մյուս արևային իրադարձությունների հետ, ինչպիսիք են ձմեռային արևադարձի ժամանակ արևամուտը:
Էս վերեւում նշվածները հիմնականում առկա են Քարահունջում եւ շնորհիվ Հերունու՝ հայտնեբերվել են տասնյակ այլ կիրառություններ նույնպես։
Հա ի դեպ, մարդիկ կան, ովքեր Սթոունհենչի աստղադիտարան լինելն էլ են կասկածի տակ դնում։ Սովորական բան է գիտության մեջ տարակարծությունը։
Բայց մեր մոտ կոնկրետ շրջանակ կա, որ էդ թեմայով ընգծված պայքար է մղում, սրանք իրենք իրենց հայտարարում են գիտական, ու ասենք ակադեմիկոսի կարծիքը, աշխատանքը հակագիտական։
Պարապ ե՞ք մնացել, չեմ հասկանում։