Տարբեր երկրների տեսակետները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
116 Views

Օգնեք իրար հետ հասկանանք այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքի” վերաբերյալ դիրքորոշումները։ Ներկա դրությամբ թերեւս ապավինելով պաշտոնական հայտարարություններին։

Ռուսաստան։

Ռուսաստանը կողմ է Զանգեզուրի միջանցքին, պայմանով, որ ինքն է վերահսկելու այսպես կոչված միջանցքը։

ԱՄՆ։

ԱՄՆ-ն կողմ է միջանցքի գաղափարին, սատարում է եւ այն համարում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ծրագրերից մեկը։ ԱՄՆ-ն համարում է, որ թուրքալեզու երկրների միմյանց հետ ցամաքային կապը հնարավորություն կտա այդ երկրներին դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց։ Խոսքը հատկապես միջին ասիական երկրների մասին է։

Թուրքիա։

Թուրքիան առաջարկում է Սյունիքին առանձին կարգավիճակ տրամադրել, այսինքն Սյունիքը լինի կիսանկախ Հայաստանի հանրապետության մեջ իր ուրույն օրենսդրական համակարգով, որտեղ լինեն տարբեր երկրների ներկայացուչություններ եւ ճանապարհների առումով էլ այն հանդիսանա ազատ տարանցիկ տարածք։

Հայաստան։

Հայաստանը կողմ է, որ լինի միջանցք, որի վերահսկողությունը տրվի ինչ որ մասնավոր կազմակերպության։

Ադրբեջան։

Ադրբեջանը ցանկանում է միջանցք, որն ինչ որ իմաստով դառնա իր սուվերեն տարածքը։ Նաեւ ցանկանում է Սյունիքը բնակեցնել ադրբեջանցիներով եւ ապահովել միջազգային խաղապահ ուժերի ներգրավմամբ նրանց անվտանգությունը։ Երբեմն էլ սպառնում է դրան հասնել ռազմական ճանապարհով։

Իրան։

Իրանը դեմ է ցանկացած տիպի դեմագրաֆիկ փոփոխության տարածաշրջանում։

Իրանը դեմ է ցանկացած ձեւակերպմամբ միջանցքի գաղափարին։ Իրանը նորմալ է համարում, որ լինեն սովորական ճանապարհներ, ինչպես որ մնացած երկների դեպքում է, որոնք ծառայեն միջազգային բեռնափոխադրումներին նույնպես։ Բնականաբար, այդ դեպքում վերահսկողությունն ամբողջությամբ կկատարի Հայաստանի Հանրապետությունը։

Չեմ հանդիպել պաշտոնական դիրքորոշման Ֆրանսիայի կամ Եվրոմիության կողմից։ Եթե գիտեք, օգնեք հասկանալ։

Դո՞ւք ինչ եք կարծում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել