Ազգային ցանցի վերածնունդ. Միտանիք-2 նախագծի մեկնարկը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
134 Views

Բացարձակապես անօգուտ ու երկարատև փորձերից հետո զերոյական կետից սկսում ենք զուտ ազգային զանցի՝ Միտանիք֊2 մշակումը մեր վանաձորյան ՏՏ գործընկերների հետ։

Ինստիգեյթականներ են։ Ավարտել են Վահագն ու Արման Պողոսյանների Իրական դպրոցը։

Սիրով ներկայացնում եմ`

Նաիրի Հովհաննիսյան

Գոռ Ալեքյան

Հաջողություն մեզ։ Այն շատ է անհրաժեշտ։

Ազգային ցանցի պահանջն անասելի մեծ է, երբ ուղղակի մեր հայրենակիցներին թիրախավորում, գնդակոծում ու հոգեբանորեն ոչնչացնում են դարձնելով ատոմացված սմարթֆոնով լյումպեններ օտար սոցցանցերի միջոցով։

Էլ ի՞նչ է պետք, որ համոզվենք, որ մեր երկրի աղետալի գործընթացներն օտար մեքենայական գործիքակազմերի արդյունք են։

Հայաստանը դարձել է մի կատաղի փորձադաշտ դրսի ուժերի համար, որտեղ իրականացնում են հանրային գիտակցության կառավարման մոլագար փորձեր։

Մեկ կամ մի քանի տասնամյակ առաջ կարելի՞ էր պատկերացնել, որ հայկական ազգանուններ կրողներն ազատորեն կարող են խոսել տարածքներ զիջելու, Արցախ բառն արգելելու, արցախիներին հալածելու, Հայաստանն այլազգիներով լցնելու, բոլոր ավանդական ու ազգային արժեքների ոչնչացնելու մասին։

Էլ դրսի կառավարումն ինչպե՞ս է լինում։

Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես նախապատրաստում Հայաստանի հանրությանը քշելու առանց արմատների, ազգի, հավատքի, սեռի ու սեփականության օրուելյան անասնաֆերմա՝ համաձայն «ինքլյուզիվ կապիտալիզմ» կոչված ծրագրի։

Եթե իհարկե հասնեն, չբնաջնջվեն այդ ճանապարհին։

Հետևաբար ազգային ու անկախ ցանց ունենալը դա կենսական ու գոյաբանական խնդիր է։ Մեզ անհրաժեշտ է ՄԻ ընդհանուր ՏԱՆԻՔ պաշտպանվելու մեր ինքնությունը կատաղի հարձակումներից։

Բարդ բան չէ ասածս։

Իսկ նրանց, ովքեր իրենց ներշնչել են, որ իրենք «էվոլյուցիայի գագաթնակետ» են և վերևից՝ արհամարհանքով են նայում մեր ազգային ու ավանդական արժեքներին, հատկապես մեր Ազգային Եկեղեցուն՝ արհամարելով ու թիրախավորելով, կհիշեցնեմ, որ ձեզ բոլորիդ սպասվում է անփառունակ վախճան։

Այն, ինչ կատարվում է վերջին տարիներին Հայաստանում դա նախ և առաջ նախախնամության կամքի դրսևորումն է։

Չի կարող հայ ազգն ապրել նեոգաղութային ու այլասերված կյանքով և ակնկալել հաջողություններ ու ձեռքբերումներ։

Պետք է փլուզվի արատավոր ժամկետանց այս համակարգը, որպեսզի ազգն շանս ստանա դուրս գալու այլասերման այս անդունդից։ Ու դրա համար կատալիզատորներ էին պետք՝ այս պիղծ ռեժիմի տեսքով։

Ամեն օր Նախախնամությունը մեզ դնում է ընտրության առաջ․ մնա՞լ այս այլասերվածության խավար ու կեղտաջրերով լի անդունդում, թե դուրս գալ դեպի լույսը։

Մի զարմացեք, եթե Նախախնամությունը ծոծրակից բռնած մտցնում է կեղտաջրերի մեջ ստիպելով մեծ ցնցումներ ապրել։

Ընտրության շանս է տալիս այս ճակատագրական փուլում։

Ու մեր զուտ ազգային ցանցը կլինի առաջին հիմնավոր ելակետն ազգին այդ կործանարար անդունդից կազմակերպված հանելու։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել