Գորիսի մարզահրապարակները՝ երիտասարդ սերնդի ամրության երաշխիք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
205 Views

Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ գրել սրա մասին։

Տարիներ առաջ ինքս շահագրգռված էի, որ Գորիսի տարբեր վայրերում տեղադրվեն բացօթյա մարզումների կետեր։

Սրա կողմնակի ազդեցությունը հսկայական է։

Շուրջ 10 տարի հետո երիտասարդությունը հիմնականում լինելու է ամրակազմ, ուժեղ թիկունքով։

Սպորտի նկատմամբ աճելու է սերը, մրցակցությունը։ Բարելավելու է երիտադարդության առողջությունը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենալու մնացած ոլորտների վրա։

Ու շատերին է հայտնի, թե ինչպիսի մեծ կարեւորություն է տալիս Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը սպորտին։

Ու սա էլ հենց էդ մոտեցման արգասիքն է, քանի որ քաղաքի տարբեր վայրերում տեղադրվում են մարզահրապարակներ։

Ու ամեն անգամ մեծ ոգեւորություն եմ ապրում, երբ տեսնում եմ թե ինչպես են ճժերը կամ մեծերը թռչկոտում մարզասարքերի վրա։

Վստահ էի, որ անձամբ Առուշի շահագրգռվածությունն է ընկած սրա տակ, Էս վերջում էլ շնորհակալություն հայտնեցի ու ասեցի, որ էս հրապարակներն իրենց արդյունավետությամբ տասնյակ տարիներ են ծառայելու եւ դաստիարակելու առողջ սերունդ։

Ինչու եմ սա գրում։ Որ ցույց տամ, որ քաղաքը միայն սարքելով չեն կառավարում։ Ու սա դրա հիանալի օրինակներից է։

Էսօրվա դատի որոշումը մեծ զայրույթի տեղիք է տալիս։

Բոլորս էլ տեսնում ենք, որ իշխանությունների քմահաճույքով շատ անօրեններ են այսօր ազատության մեջ։

Եւ պարզ է, որ գործընթացը տանում է մեծ ջանքերի գնով ձեռք բերված անդորրի խաթարմանը։

Մի օր էս ամեն ինչը կանցնի։

Մի օր էլ մենք չենք լինի։

Բայց մարզահրապարակները կմնան եւ մեր երեխաները կմարզվեն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել