Արևմուտքի ռազմամթերքն արդեն հերիքում է երկու ճակատով կռվելուն ։
Ուկրաինային և Իսրայելին մատակարարումները փաստացի բավարար են , որ երկու կողմն էլ հարձակողական գործողություններ են վարում ։
Նաև հակաօդայինն է հերիքում , որ նաև Իրանի հարվածին են սպասում Իսրայելի վրա ։ Ընդ որում Իսրայելը վաղուց ունի Իրանին կանխարգելիչ հարվածի համար ստրատեգիական պաշար։
Այսինքն հետևություն ՝ ռազմամթերքի ու տեխնիկայի արտադրության ծավալներն աճել են ու աճելու են ։
Նույնը ՌԴ-Իրան -Կորեա ։
Նույնը Ճապոնիա -Թայվան-Ավստրալիա ։
Ու այդ ամենը ոչ թե ռազմական բալանսի բերելու ու պատերազմները կանգնեցնելու վեկտորով է արվում ,այլ անպայման իրենց դաշնակցին հաղթանակ պարգևելու ձգտումով ու պահանջով , ինչը բազմիցս արտահայտվել են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ։
Տարածաշրջանը եռում է ,հայությանը քնեցնում են ։
Քնած մորթվելու համար ։
Հա , խաղաղ երկիր չի մնալու, որ փախչեք ։ Համաշխարհայինը մինչև Չինաստան հասնելու է , քանի որ Թայվանի հարցը սկզբունքային է ու չափազանց մեծ մի տարածաշրջանի ու մեծ երկրների տնտեսական ու ռազմաքաղաքական գերիշխանության ապագայի հարցերում զիջումներ չեն լինում ։
Այս դեպքում դասական զրոյական խնդրի տարբերակն է , մեկի աճը չի կարող չբերել մյուսի թուլացմանը , բայց ոչ մեկն էլ չեն զիջելու ։
Շատ դաժան տասնամյակ ենք անցնելու ։
Էն , որ ասում են , վերջում ով ողջ մնաց, հավաքվենք , կնկարվենք , այ էդ տխուր անեկդոտի պես ։
Իսկ թե ինչու ասվածը բանի տեղ չեն դնի ՝ տես Կասանդրայի էֆեկտի մասին իմ գրառումը ։