Դիտումների քանակը` 29
144 Views
Մեծ չափերի լյարդի էխինոկոկային բուշտի հեռացում Գորիսի ԲԿ֊ ում
48֊ամյա Ն.Ս.֊ն Գորիսի ԲԿ է դիմել աջ թուլակողի շրջանում պարբերաբար դիտվող ցավերով, ծանրության զգացումով, սրտխառնոցով և ախորժակի անկմամբ։
Կոմպյուտերային տոմոգրաֆիա հետազոտությամբ ախտորոշվել է լյարդի 6֊րդ սեգմենտի պարազիտար բուշտ` 12×9×7սմ չափերի (էխինոկոկոզ)։
Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ֊վիրաբույժ Նարեկ Թունյանի կողմից (անեսթեզիոլոգ Սոկրատ Առաքելյան, ասիստենտներ` Դավիթ Երիցյան, Անդրանիկ Փարամազյան ) կատարվել է
լապարոտոմիա, էխինոկոկէկտոմիա։
Հիվանդը մեկ շաբաթ անց դուրս է գրվել լավացումով։
Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։