Կա գործ, որը կդառնա իմ կյանքի անբաժան մասը, ու կա գործ, որը կդառնա իմ կյանքը․ Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
135 Views

Ճագարաբուծությունս

Բանակից նոր եկած ու մի քիչ բանակի տակ մնացած…

Ծխում էի համալսարանի միջանցքում` ծխախոտը պահած. ներվեր չկար «Էստեղ չեն ծխում»-ի:

Ռեզյումես ցրել էի լսածս բոլոր կազմակերպություններում.

մի տեղ աշխատանքային փորձով շինարար էի, մյուսում` պրոֆեսիոնալ առաքիչ, էն հաջորդում` ինչ էլ լինի )))

Քար լռություն:

Ու ծխում էի ամոթով. անգամ ծխախոտիս փողը տանից էի վերցնում, իսկ ես արդեն 20 եմ:

Տեսա մի ծանոթ դեմք, ով շտապում էր)))

-Ախպե՞րս: Մի կոֆեի ժամանակ կա՞ , էսօր կոֆե չեմ խմել:

Իմ կուրսընկերն էր, որ մինչև բանակ գնալս սովորել էինք միասին:

Հարցնում եմ.

-Ի՞նչ կա, ի՞նչ բանի ես, գործ ունե՞ս ձեռքդ:

-Դավ ջան, գժական տեխնոլոգիական ճագարաբուծարանա բացվել, զոոտեխնիկն եմ էդտեղի:

-Իսկ մի գործ չկա՞ իմ համար, դասերից հետո գամ աշխատեմ:

-Դժվար դու ուզես, ճագարները խնամողի, կերակրողի, տակերը մաքրողի գործա մենակ:

Ու փայլեցին իմ աչքերը. կա գործ, որ կարամ արդեն իմ ծխախոտը ես առնեմ…

Արդեն տարիներ անց պետք է հասկանայի, որ կա գործ, որը կդառնա իմ կյանքի անբաժան մասը, ու կա գործ, որը կդառնա իմ կյանքը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել