Գորիսի ԲԿ֊ի ախտորոշիչ բաժանմունքում Լ. Մարությանի կողմից ներքին օրգանների սոնոգրաֆիայից բացի իրականացվում է նաև անոթների դուպլեքս և հոդերի սոնոգրաֆիկ հետազոտություններ
Օրեր առաջ ոտքի այտուցով և սուր ցավերով Գորիսի ԲԿ դիմել էր 60-ամյա Ա. Օ.֊ն։ Բժիշկ֊սոնոգրաֆիստ Լիլիթ Մարությանի կողմից կատարվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի իլեոֆեմորալ սեգմենտում ենթասուր ֆլեբոթրոբոզ ֆլոտացիայով, ինչը համարվում է կյանքի համար խիստ վտանգավոր ախտաբանական վիճակ։ Գորիսի ԲԿ֊ ի անոթաբան Ա.Բաբայանի կողմից նշանակված բուժման արդյունքում թրոմբը լուծվել է և հիվանդը դուրս է գրվել լավացումով։
Իսկ 67-ամյա Գ.Ս֊ն Գորիսի ԲԿ էր այցելել Երևանում կատարված լեղապարկի հեռացման վիրահատությունից երեք ամիս հետո` որովայնի սուր ցավերով։ Բժշկուհի Լիլիթ Մարությանի կողմից կատարված ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն` լեղածորանի նորագոյացություն վաղ փուլում։
Երկրորդ վիրահատությունից հետո բուժառուն արդեն տանն է։
Օրվա կտրվածքով 30֊40 սոնգրաֆիկ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարատեսակ խնդիրներ, այդ թվում` նորագոյացություններ և կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։
Ախտորոշիչ բաժանմունքի սոնոգրաֆիստ Լիլիթ Մարությանը բնակիչներին հորդորում է չանտեսել յուրաքանչյուր ցավ և առողջական խնդիրի դեպքում անհապաղ դիմել բժիշկ մասնագետի։
Գորիսի ԲԿ֊ում իրականացվող անոթների դուպլեքս և հոդերի սոնոգրաֆիա հետազոտությունների համար անհրաժեշտ է նախորոք հերթագրվել ` զանգահարելով բժշկուհի Լիլիթ Մարությանին հետևյալ հեռախոսահամարով`
094815758