Դիտումների քանակը` 20
110 Views
Կառավարություն կոչվածը իր այսօրվա նիստի օրակարգում ի թիվս այլ չզեկուցվող հարցերի ներառել է Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի լուծարման հարցը: Այս ինստիտուտը ստեղծվել է 2018թ մայիսի 11-ին (հետսերժյան առաջին նիստի օրն է):
Ինստիտուտի ստեղծման հիմնական նպատակը ռազմարդյունաբերության զարգացումն էր, դրա գիտական հիմքերի ձևակերպումը:
Անկախ այդ ինստիտուտի գործունեության արդյունավետությունից, դրա լուծարումը ևս մեկ հետքայլ է ռազմարդյունաբերության ոլորտում, ի թիվս բազմաթիվ այլ քայլերի:
Հիշեցնեմ` 2024թ բյուջեով նախատեսված պաշտպանական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված համարյա 7մլրդ դրամից ոչ մի դրամ չի ծախսվել, ռազմարդյունաբերության կոմիտեն էլ երկու ամսից ավել է, ղեկավար չունի: