Սեպտեմբերի 4-ին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, օպերատորները, ՆՈՒՀ-երի և ՀՈԱԿ-ների տնօրենները և աշխատակիցները։
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես է եկել պարոն Ղուլունցը, ով ներկայացրեց համայնքում կատարված, ընթացքի մեջ գտնվող և պլանավորված աշխատանքները։
Համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ համայնքապետարանի գլխավոր ֆինանսիստ Աստղիկ Ղարագյոզյանը։
Ելույթներով, առաջարկներով բնակավայրերում և ՆՈՒՀ-երում հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին ելույթներ ունեցան վարչական ղեկավարներն ու ՆՈՒՀ-երի աշխատակիցները։
Հավելենք նաև, որ պարբերական խորհրդակցությունները և աշխատանքային ժողովները էականորեն բարձրացնում են աշխատակազմերի կատարողական կարգապահության մակարդակը` պարարտ հող ստեղծելով հնարավորինս ճկուն և արագ արձագանքելու քաղաքացիների խնդիրներին ի շահ համայնքի ժողովրդի և ի նպաստ Հայաստանի Հանրապետության։