Հանրային ռադիոն այս շաբաթվանից սկսած, կարծես, այլևս տնօրեն չունի։ Համենայդեպս պիտի որ չունենա։
«Հրապարակ» օրաթերթը հաղորդում է, որ ռադիոյի տնօրենի «մրցույթի» արդյունքները վիճարկող Լուսինե Պետրոսյանի հայցն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ, ինչն, ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, նշանակում է, որ մինչև վճռի կայացումը ռադիոյի տնօրեն ընտրել/նշանակելու վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը կասեցվում է։
Օրենսգիրքը որոշակի բացառություններ ենթադրում է, բայց սա, կարծես, այդ դեպքը չէ, և Հանրային ռադիոյի տնօրեն հայտարարված Արմեն Քոլոյանի լիազորությունները համենայդեպս այս պահին առնվազն ժամանակավորապես պիտի որ կասեցված լինեն։
Ուզում եմ տիկին Պետրոսյանին շնորհակալություն հայտնել վճռականության համար և նրա փաստաբանական թիմին ևս մեկ անգամ մաղթել հաջողություն։