Դիտումների քանակը` 55
179 Views
40 հազար տարի մեզնից առաջ․ Սիսիանի մոտ գտնվող քարայրից գտնվել է ոսկորից ասեղ ու ոչ միայն
Սիսիան քաղաքից ոչ հեռու՝ Աղիտու գյուղում, մի հետաքրքիր քարայր կա։ Քարայրն աչքի է ընկնում արդեն հեռվից՝ իր մեծ մուտքով։ Երբ ոտք ես դնում, մտքովդ չի էլ անցնում, որ փոքրիկ տարածքը հազարամյակների գաղտնիքներ է ամփոփում։
Աղիտու 3 անվանումը ստացած քարայրը 2009 թվականից սկսած պեղում է հայ-գերմանական արշավախումբը, ու յուրաքանչյուր տարի հնագիտական նոր բացահայտումներ անում։
Որ բացահայտումներ էլի են լինելու, մասնագետները չեն էլ կասկածում։ Դրանից հետո նպատակ կա Աղիտու 3-ը դարձնել զբոսաշրջային կանգառ` Աղիտու գյուղի, Սիսիանի ու շրջակայքի հուշարձանների հետ փաթեթում մեր երկիր այցելողներին ներկայացնելու համար: