Գորիս համայնքի Թումանյան փողոցն անճանաչելիորեն փոխվում է:
Երբեմնի քարուքանդ և անանցանելի փողոցը ներկայումս վերակառուցվում է` պետություն – համայնք գործակցությամբ: Հիմնանորոգման ծրագիրը ներառում է ճանապարհի հիմքի վերակառուցում, ասֆալտե ծածկույթի տեղադրում, ջրահեռացման համակարգի բարելավում, մայթերի վերակառուցում և լուսավորության համակարգի արդիականացում:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անմիջական ուշադրության ներքո իրականացվում է որակի վերահսկողություն: Բոլոր աշխատանքները կատարվում են բարձր չափանիշներին համապատասխան՝ ապահովելու համար երկարաժամկետ արդյունք:
Ծրագրի արդյունքում Թումանյան փողոցի բնակիչների համար կստեղծվի ավելի հարմարավետ և գեղեցիկ միջավայր: Բարելավված ենթակառուցվածքը կարող է խթանել տեղական բիզնեսի զարգացումը և ներդրումների ներգրավումը:
Շինարարության ընթացքում հնարավոր են ժամանակավոր անհարմարություններ, և բնակիչներին խնդրվում է լինել համբերատար :