Գորիսեցի Արփի Աթանեսյանը շնորհակալական նամակ է ուղարկել Գորիսի ԲԿ-ին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
162 Views

Շնորհակալ եմ Բժի՜շկ

Գորիսեցի Արփի Աթանեսյանը շնորհակալական նամակ է ուղարկել, Գորիսի ԲԿ, որտեղ մասնավորապես ասված է.

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի Բժշկական Կենտրոնին՝ հանձինս դիմածնոտային վիրաբույժ, բժիշկ Նահապետ Եղիազարյանին` իր կատարած աշխատանքի համար։ Նա ընտրել է բժշկի կոչումը, երդում է տվել և անձնվիրաբար ու մեծ հոգատարությամբ ծառայում է հասարակությանը։ Առաջին անգամ դիմել եմ նրան և չեմ փոշմանել, քանի որ ունեմ դրական արդյունք։ Իմ առողջությունը Ձեր հաջողության բանալին է։

Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, դեղորայք ու տարաբնույթ սարքավորումներ կիրառելուց բացի՝ նաև ջերմ, բարի և հուսադրող խոսքով արարելը։

Շնորհակալ եմ Ձեր անմնացորդ նվիրվածության և ուշադրության համար։

Հիրավի, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարևորագույն ձեռքբերում է, այլև կոչում:

Սիրով` Արփի Աթանեսյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել