Ինչո՞ւ են թաքցնում վերջին տարիների հերոսապատումները, եկեք միմյանց պատմենք․ Տիգրան Քոչարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
74 Views

Ջերմուկում և այլ տեղերում մի քանի հարյուր զոհ տվեցինք, ոչ գիտենք ովքեր են եղել, ինչ պայմաններում են զոհվել, տարբեր տեղերում ոնց են դիմադրել:

Արցախում 19-20 սեպտեմբերին երկու հարյուրից ավել զոհ ենք տվել, որոշ դեպքերում այնպիսի սխրանքներ են գործել ու այնպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել,օրինակ Մարտունի, Մարտակերտի մատույցներում և այլ տեղերում:

Ու քար լռություն:

Բացի մի երկու տեղ, այն ի շնորհիվ նույն Դավիթ Սարգսյանի ու մեկ-երկու տելեգրամյան ալիքների, որևէ տեղեկատվություն չկա, ովքեր են եղել այն մարդիկ, ում դիմադրության պատճառով Ադրբեջանը պաշտոնապես 200 կերած-խմած ու պարապած ասքյառ ա կորցրել: Ի՞նչ հանգամանքներում են զոհվել:

Իսկ գիտեք, հետո այս լռությունը ինչ է բերում: Որ ամեն մի բոմժ Հայաստանում ու դրանից դուրս կանգնում, ասում ա ղարաբաղցիք չեն կռվել, էսքան զենքի մեջ հանձնվեցին ու թռան:

Իսկ որ իմանային նույն Փափրավենդի մոտ , Կոհակի մոտ, Նարեշտարի մոտ և այլ շատ տեղերում, անձնազոհության հաշվին ինչեր են արել կիսասոված, սակավ վառելիքով, ոչ գերիշխող դիրքերում գտնվող տղաները՝ այս խոսակցությունը չէր լինի: Ստեփանակերտի միայնակ մնացած Գռադի գործողությունների մասին չգիտենք:

Նույնը Ջերմուկի կողմերը զոհվածների մասին է: Ի վերջո իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք:

Եկեք խոսենք դրա մասին: Մինչև սեպտեմբերի 19-20 ամեն մեկը իր էջում, կայքերում, տելեգրամներում սկսենք բացահայտել մեր հերոս տղերքին:

Սա ճիշտ կլինի:

Եվ իրենց կատարված սխրանքների ու անձնազոհության առջև:

Եվ մեր խղճի առջև:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել