Հարգելի՛ ուսանողներ, սիրելի՛ Գորիսի պետական համալսարանի մեծ ընտանիք,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ: Սեպտեմբերի մեկի խորհուրդը յուրահատուկ է և յուրաքանչյուրիս համար այն մի նոր սկիզբ, նոր հնարավորությունների ու երազանքների իրականացման օր է։
Այսօր մենք միասին քայլ ենք անում դեպի գիտելիքների նոր հորիզոններ, դեպի նոր բացահայտումներ և նվաճումներ։ Համալսարանն իր դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր պատրաստ են ուսումնական ճանապարհին ընթանալու նվիրումով ու խանդավառությամբ։ Վստահ եմ, որ այս տարի նույնպես մենք միասին կհաղթահարենք բոլոր մարտահրավերները և կկերտենք նոր հաջողություններ։
Մաղթում եմ բոլորին բեղմնավոր ու արդյունավետ ուսումնական տարի, լի նոր փորձառություններով ու ձեռքբերումներով: Թող որ ձեր բոլոր նպատակներն ու երազանքները իրականանան, իսկ մեր համատեղ ջանքերով համալսարանը շարունակի իր վեհ ճանապարհը՝ կրթության և գիտության ոլորտում։
Շնորհավոր Սեպտեմբերի մեկը:
Հարգանքով՝
Մոնիկա Զիլֆուղարյան
Գորիսի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ