Սոցիալական ցանցերում տարբեր մարդկանց կողմից տարածվում է կոչ, աջակցելու համար Առուշ Առուշանյանին։
Բանն այն է, որ Սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու Առուշ Առուշանյանի դատը, որտեղ պետք է վիճարկվի կարող է՞ նա արդյոք շարունակել իր աշխատանքը համայնքապետի պաշտոնում, թե՝ ոչ։ Նույնիսկ հնարավոր է, որ դատարանը վճռի կրկին կալանավորել համայնքապետին։
Վերջին շրջանում քաղաքում կատարվող մեծ տեմպերով աշխատանքները անտարբեր չեն թողել քաղաքացիներին եւ նրանք ցանկանում են իրենց ներկայությամբ ցույց տալ իրենց գոհունակությունը կատարված աշխատանքների նկատմամբ եւ հաստատել, որ ցանկանում են տեսնել Առուշ Առուշանյանին համայնքապետի պաշտոնում։
Կարծում ենք, որ դա լրիվ բնական է, քանի որ Առուշ Առուշանյանի օրոք քաղաքը միայն զարգացել եւ բարեկարգվել է, ի հեճուկս քաղաքական եւ փառասիրական նկրտումներ ունեցող տարբեր շրջանակների։