Ներքին Հանդ բնակավայրի 22 տների տանիքներ կվերանորոգվեն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
129 Views

ֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման նպատակով

Երեկվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։

ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թշնամին առաջ է եկել Ներքին Հանդ բնակավայրում եւ այս պահի դրությամբ գյուղի հին գերեզմանատունը թշնամու վերահսկողության տակ է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել