Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն Սյունիքի գունավոր անցյալի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
94 Views

Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն Սյունիքի գունավոր անցյալի մասին

Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 30-ին, ժամը 17։00-ին տեղի կունենա Արգամ Երանոսյանի «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։
Ներկայացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 180 լուսանկար։
Դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:
Բացառիկ գիտաճանաչողական արժեք ներկայացնող հավաքածուում ընդգրկված պատկերները հնարավորություն են տալիս տեսնել Գորիսի տարածաշրջանի քարանձավային բնակավայրից դեպի կանոնավոր փողոցներով, քարաշեն, երկհարկանի առանձնատներով բնակավայրի աստիճանական զարգացումը:

Տեղում կարող եք ձեռք բերել «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը։

Ցուցադրությունը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել