Դիտումների քանակը` 49
194 Views
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն երեկ այցելեց համայնքի հյուսիսային գյուղերից Խնածախ` ծանոթանալու ավարտված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։
Խնածախ գյուղի մանկապարտեզում համայնքի ղեկավարը ծանոթացավ խնդիրներին և իրավիճակին, այցելեց վարչական ղեկավարի շենք և բուժկետ։
Վարչական ղեկավարի շենքում և մշակույթի տանը վերջերս կատարվել են շինարարական աշխատանքներ։ Փոխվել են տանիքի ծածկը, տեղադրվել են եվրոպատուհաններ, բացվել է խաղահրապարակ։
Բուժկետը վերանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ պարագաներով։